Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համատեղ ծրագրերը կշարունակվեն
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց «Օքսֆամ Հայաստան» կազմակերպության անդամներին: «Օքսֆամ Հայաստան»-ի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը ներկայացրեց կազմակերպության երկու ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են Եվրամիության կողմից և առնչվում են առողջապահության ոլորտին:
«Մեր նպատակն է այս ծրագրերի շրջանակում սկզիբ դնել համագործակցություն՝ առաջարկելով նշանակել առողջապահության նախարարությունից իրավասու անձի՝ առավել մանրամասն համագործակցության նպատակով»,- ասաց Մարգարիտա Հակոբյանը:
Նա հայտնեց, որ «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» եռամյա ծրագիրը (2014 – 2017) մեկնարկել է 2014թ. հունվարին: Գործընկեր կազմակերպությունն է Տնտեսական Հետազոտությունների և Զարգացման Կենտրոնը: Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները` իրականացնելու աղքատամետ բարեփոխումների քարոզչություն և շահերի պաշտպանություն առողջապահության, սոցիալական ապահովության և գյուղատնտեսության ոլորտներում:
«Ծրագրի շրջանակներում «Օքսֆամը» համագործակցում է 40 հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև առողջապահության ոլորտում գործող Մոր և Մանկան Առողջության Դաշինքի հետ»,- ասաց կազմակերպության ղեկավարը:
Ծրագրի շրջանակում արդեն իրականացվել են մի շարք աշխատանքներ, մասնավորապես ընտրվել են 40 կազմակերպություններ (առնվազն 15-ը գործում են առողջապահության ոլորտում), որոնք մասնակցել են բյուջեի վերլուծության, հանրային քաղաքականությունների և բյուջեների մոնիտորինգի և վերլուծության մեթոդներին, և բյուջեների մասնակցային մոնիտորինգին շահերի պաշտպանության երկու դասընթացների: Դրանցից ընտրվել են առավել ակտիվ 10-ը, որոնք ծածկում են ողջ մարզերը: Առողջապահության (ինչպես և մյուս երկու) ոլորտում իրականացվել է առողջապահության քաղաքականությունների շրջանակի վերլուծություն և գնահատում: Տպագրվել է առողջապահության ոլորտի 2014թ. պարզեցված բյուջեն, կտպագրվեն նաև 2015 և 2016թթ. պարզեցված բյուջեները:
Անդրադարձ կատարվեց 2013թ. սեպտեմբերին մեկնարկած «Հայաստանում Պարենային Անվտանգության բարելավում» ծրագրին (2013 - 2017), որի նպատակն է Հայաստանում պարենային անվտանգության բարելավումը, հնարավոր պարենային ճգնաժամային իրավիճակների կանխումը, ինչպես նաև տեղական սնդի արտադրության ու սպառման խթանումը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ համատեղ ծրագրերն առաջին հերթին պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և կառուցողական մոտեցման վրա: Նա նշեց, որ նախարարությունը պատրաստակամ է համատեղ ծրագրեր իրականացնել;
Շեշտադրվեց, որ համագործակցությունը և նշված ծրագրերի հաջողությունը կնպաստեն կառավարություն-քաղաքացիական հասարակություն փոխհարաբերությունների արդյունավետության բարձրացմանը:
Անդրադարձ կատարվեց նաև ալյուրի հարստացման ծրագրին, դրա իրականացման կարևորությանը, ինչպես նաև հանրության իրազեկվածության բարձրաման անհրաժեշտությանը:
26.01.2015 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ